Առաջարկվում է կարգավորել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները
Լուսինե Քոչարյանի խոսքով՝ հստակեցվել են նաև բնաիրային օգնությանը վերաբերղ դրույթները:

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 25-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի տեղեկացմամբ՝ օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են որոշ խնդիրներ, որոնք կարիք ունեն կարգավորման: Մասնավորապես, հստակեցվել են ժամանակավոր օթևան տրամադրելու, խնամքի վերաբերյալ դրույթները, ավելացվել է «սոցիալական սպասարկող» հասկացությունը, որի համար նվազագույն պահանջներ են սահմանվում, որպեսզի այդ աշխատողները ևս կարողանան հավաստագրվել:
Լուսինե Քոչարյանի խոսքով՝ հստակեցվել են նաև բնաիրային օգնությանը վերաբերղ դրույթները:
Որոշ դրույթներով հստակեցվում է նաև ընտանիքի անապահովության գնահատման կարգը և այլն:
Նոր համակարգի ամբողջական ներդրման ժամկետը սահմանվել է 2026 թ.-ի հուլիսի 1-ը:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: