Առաջարկվում է ընտրելու իրավունքի համար սահմանել վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում փաստացի 1 տարի բնակվելու պահանջ
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
«Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում առաջարկվում է սահմանել, որ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն 6 ամսվա հաշվառում ունեն և քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր»,- ասել է Ալխաս Ղազարյանը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: