Արգենտինա–Իսպանիա․ Աշխարհի գավաթում թիմերի երկրորդ հանդիպումը
Արգենտինայի և Իսպանիայի միջև պաշտոնական և ընկերական հանդիպումների վիճակագրությունը փաստում է արգենտինացիների որոշակի առավելության մասին.

Առաջիկա կիրակի օրը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի և Իսպանիայի ազգային հավաքականների դիմակայությունը կդառնա ընդամենը երկրորդը մրցաշարի պատմության մեջ:
Սպասվող հանդիպումն առանձնահատուկ է նրանով, որ ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի գործող չեմպիոնը գավաթի եզրափակչում ուժերը կչափի Եվրոպայի չեմպիոնի հետ:
Արգենտինայի և Իսպանիայի միջև պաշտոնական և ընկերական հանդիպումների վիճակագրությունը փաստում է արգենտինացիների որոշակի առավելության մասին.
-
Մինչ այս թիմերի միջև միակ պաշտոնական հանդիպումը կայացել է 1966 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում, որտեղ Արգենտինան հաղթել է Իսպանիային 2-1 հաշվով։
-
Ոչ պաշտոնական 13 ընկերական խաղերում ևս առաջատարը Արգենտինան է՝ տանելով 6 հաղթանակ և գրանցելով 2 ոչ-ոքի:
-
Չնայած ընդհանուր վիճակագրությանը՝ թիմերի վերջին՝ 2018 թվականին կայացած ընկերական հանդիպմանը Մադրիդում Իսպանիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տարել Արգենտինայի նկատմամբ՝ 6-1 հաշվով:
Կարդացեք նաև
Սպորտ8 նոյեմբերի 2026
Բռնցքամարտիկ Ալիևի փախուստը Ստամբուլի մարզադահլիճից․ թուրք երկրպագուները նրա ուղղությամբ աթոռներ են նետել
Ստամբուլում թուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների միջև մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով
Սպորտ26 հոկտեմբերի 2026
Հարրի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Հարի Քեյնը նվաճել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»՝ արժանանալով համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն գնահատանքին։
Սպորտ21 հոկտեմբերի 2026
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին». ըմբիշ Արսեն Հարությունյան
Ըմբիշ Արսեն Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին