Արայիկ Հարությունյանը ծանոթանում է մայիսի 4-ին տեղի ունենալիք գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է գագաթնաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպումն ու անցկացումը :

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել է մայիսի 4-ին տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Արայիկ Հարությունյանը շրջել է գագաթնաժողովի անցկացման սրահներով, տեղում ծանոթացել իրականացված և ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են գագաթնաժողովին ընդառաջ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման և այլ ուղղություններով կատարված աշխատանքները:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է գագաթնաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և տվել համապատասխան հանձնարարականներ աշխատանքների ամփոփման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։