Հայաստան
8 սեպտեմբերի 2026 • 10:28
Արարատ Միրզոյանն այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան
Շրջայցի ընթացքում քննարկվել են փորձի փոխանակման և Հայաստանում բիոգազի արտադրության հեռանկարներին վերաբերող հարցեր։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան։
Նախարար Միրզոյանը շրջել է գործարանի արտադրական հատվածներով և ծանոթացել բիոգազի արտադրության գործընթացին և տեխնոլոգիաներին:
Ընկերության հիմնադիր-սեփականատեր, Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը նախարար Միրզոյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը և ընդհանուր արտադրական շղթան, այդ թվում՝ բալթյան երկրներում էներգետիկ համակարգի զարգացման հարցում ունեցած ներդրումը, իրականացված և ընթացիկ ծրագրերը։
Ընդգծվել է, որ «Bovo GAS»-ը Լատվիայում 2024թ. մարտից գործարկված՝ բարձրորակ բիոմեթանի ստացման եզակի գործարան է, մաքրում է բիոգազը և ստացված բիոմեթանն անմիջապես ներարկում Լատվիայի բնական գազի ցանց։
Նշվել է, որ նախագիծը գյուղատնտեսական թափոնները վերականգնվող էներգիայի վերածելու լավագույն օրինակներից է՝ արտադրական շղթայում բիոգազին զուգահեռ ներառելով հավկիթից մինչև բարձրորակ պարարտանյութի արտադրություն:
Շրջայցի ընթացքում քննարկվել են փորձի փոխանակման և Հայաստանում բիոգազի արտադրության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։