Ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել:
«Պատմամշակութային հուշարձանների hարգելի´պահապաններ, հուշարձաններն ուսումնասիրող և վերականգնող հնագետներ, ճարտարապետներ և շինարարներ, հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 18-ն աշխարհում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր»:Այս մասին հաղորդվում է ԿԳՄՍ նախարարությունից:
«Այս օրը բոլորիս ևս մեկ անգամ պարտավորեցնում է հիշել, գնահատել ու պահպանել անցյալի արժեքները, որոնք ձևավորում են մեր ազգային ինքնությունը։
Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների թվին ամեն տարի ավելանում են ևս մի քանի տասնյակ նորահայտ հուշարձաններ։ Պետությունը վերջին տարիներին անհամեմատ ավելացրել է հուշարձանների վերականգնման ծավալները, և տարեկան արդեն խոսում ենք ավելի քան 20 պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասին, ինչն աննախադեպ է Հայաստանի պատմության համար: Այսպիսով, ՀՀ պետական բյուջեից 2025 թվականին հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ, որը 2022 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 542 %-ով, իսկ վերականգնվող հուշարձանների թիվն ավելացել է 14-ով:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հոգածությունը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է: Հուշարձանների պահպանությունը մշակութային կրթության կարևոր ուղղություններից է, որում կարևոր են յուրաքանչյուրիս ներդրումն ու ջանքը: Սերունդները պետք է ճանաչեն իրենց անցյալը, արժևորեն ներկան ու փոխանցեն հարուտ ժառանգությունն իրենց հաջորդներին:
Ճանաչե՛նք, պահպանե՛նք ու ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները, որոնք նաև համաշխարհային մշակույթի մաս են:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ ու արգասաբեր գործունեություն» :
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։