Ապրիլի 11–ից մինչև ապրիլի 12–ը հայտարարվել է զինադադար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Վլադիմիր Պուտինը հայտարարել է Զատկական հրադադար, իսկ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է պատասխանել համաչափ քայլերով։

Ապրիլի 9-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Զատկի կապակցությամբ հրադադարի մասին, այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։
Ինչպես նշվում է Կրեմլի հաղորդագրությունում, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին տրվել են հրահանգներ, ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը դադարեցնել բոլոր մարտական գործողությունները բոլոր ուղղություններով։
Ավելի վաղ էլ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր Զատկի առթիվ հայտարարել զինադադար։ Ապրիլի 9-ի երեկոյան նա նշել է, որ Ուկրաինան բազմիցս հայտարարել է համաչափ քայլերի պատրաստակամության մասին։
«Մենք այս տարի առաջարկել ենք Զատկական տոների ընթացքում դադարեցնել կրակը և կգործենք համապատասխան։ Մարդկանց պետք է Զատիկ առանց սպառնալիքների և իրական շարժ դեպի խաղաղություն, և Ռուսաստանը հնարավորություն ունի չվերադառնալ հարվածներին նաև Զատկից հետո», — ընդգծել է նա։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։