Հայաստան
10 հունիսի 2026 • 16:11
Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը
Ջրամբարի այս տարվա բարձր լցվածությունը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով, առատ տեղումներով և ձնհալի արդյունքում ձևավորված զգալի հոսքագոյացմամբ, ինչը նպաստել է ջրային պաշարների էական համալրմանը։
Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը:
2026 թվականի հունիսի 8-ի դրությամբ Ապարանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը հասել է 87.27 մլն մ³-ի, ինչը վերջին տասը տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից:
Ջրամբարի այս տարվա բարձր լցվածությունը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով, առատ տեղումներով և ձնհալի արդյունքում ձևավորված զգալի հոսքագոյացմամբ, ինչը նպաստել է ջրային պաշարների էական համալրմանը։
Ապարանի ջրամբարի տարեկան առավելագույն լցվածության նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականին, երբ կուտակված ջրի ծավալը հասել էր 61.93 մլն մ³-ի, բայց այս տարվա ցուցանիշը դրանից ավելի է շուրջ 25.3 մլն մ³-ով։
2016-2026 թվականների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ջրամբարի լցվածության մակարդակը զգալի տատանումներ է ունեցել։ Ամենացածր առավելագույն ծավալը գրանցվել է 2023 թվականին՝ 26.81 մլն մ³, մինչդեռ 2024 թվականին այն վերականգնվել է՝ հասնելով 52.86 մլն մ³-ի։ 2025 թվականին ջրամբարի առավելագույն լցվածությունը կազմել է 45.98 մլն մ³, իսկ մեկ տարի անց արձանագրվել է կտրուկ աճ՝ հասնելով 87.27 մլն մ³-ի։
2026 թվականի ցուցանիշը կարող է դրական ազդեցություն ունենալ առաջիկա ոռոգման սեզոնի ջրամատակարարման ապահովման տեսանկյունից։
Ստորև վերջին տաս տարվա առավելագույն լցվածության ծավալները (մլն մ³ով)
2016 թ.՝ 51.63
2017 թ.՝ 44.93
2018 թ.՝ 32.52
2019 թ.՝ 61.93
2020 թ.՝ 45.59
2021 թ.՝ 44.98
2022 թ.՝ 49.81
2023 թ.՝ 26.81
2024 թ.՝ 52.86
2025 թ.՝ 45.98
2026 թ.՝ 87.27 (հունիսի 8-ի դրությամբ)
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։