Անկարան արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի նախագծին. Թուրքիայի պաշտոնյան այն «երկերեսանիություն» է որակել
Այս մասին թուրք պաշտոնյան գրառում է կատարել իր սոցիալական էջերում՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և Իսրայելի ղեկավարության քայլերին։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բահադըր Դուրանը խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծի միաձայն ընդունումը՝ այն անվանելով քաղաքական երկերեսանիություն:
Այս մասին թուրք պաշտոնյան գրառում է կատարել իր սոցիալական էջերում՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և Իսրայելի ղեկավարության քայլերին։
«Չխնայելով ո՛չ մանուկներին, ո՛չ կանանց, ո՛չ էլ տարեցներին և առանց աչք թարթելու կոտորելով տասնյակ հազարավոր անմեղ խաղաղ բնակիչների՝ Իսրայելի ղեկավարությունը, որը 21-րդ դարի ամենադաժան կոտորածներից մեկի հեղինակն է, պատմական իրադարձությունները քաղաքական զենքի վերածելու համարձակություն ունի, ինչը մեկ բառով կարելի է բնութագրել որպես երկերեսանիություն»,- նշել է Դուրանը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի պնդմամբ՝ Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելը սեփական գործողությունները քողարկելու անհույս փորձ է։ Ըստ նրա՝ դրանով Իսրայելը փորձում է կոծկել «պաղեստինցի անմեղների արյունը, Մերձավոր Արևելքում իրականացվող պետական ահաբեկչությունը և անպատիժ կերպով կատարվող մարդկության դեմ հանցագործությունները»։
Գրառման մեջ Բ. Դուրանը նաև հավելել է, որ միջազգային իրավունքը ոտնահարողները, ովքեր այսօր ռմբակոծում են հիվանդանոցները, դպրոցներն ու փախստականների ճամբարները, բարոյական իրավունք չունեն խոսելու պատմական պարտավորություններից: Նա շեշտել է, որ Արդարադատության միջազգային դատարանում ցեղասպանության մեղադրանքով դատվող կողմը չի կարող Թուրքիային պատմության դասեր տալ կամ ստանձնել խղճի պահապանի դերը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։