Անհայտ կորած անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես պետության ուշադրության կենտրոնում լինեն. ՄԻՊ
Հանդիպման ընթացքում հարազատները տեղեկացրել են կարևոր նախաձեռնության՝ Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի հիմնադրման մասին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին հերթական հանդիպումն է ունեցել անհայտ կորած անձանց հարազատների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներ, մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում հարազատները տեղեկացրել են կարևոր նախաձեռնության՝ Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի հիմնադրման մասին։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել այս քայլը՝ ընդգծելով, որ ասոցիացիայի ստեղծումը ծանրակշիռ խթան կհանդիսանա անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հասցեավորման գործում։
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ նշելով, որ այս խնդրի պատշաճ հասցեագրումն իր գործունեության առանցքային առաջնահերթություններից է։
«Այս անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես պետության ուշադրության կենտրոնում լինեն, և պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն նրանց իրավունքների երաշխավորումն ապահովելու ուղղությամբ»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը:
Այս համատեքստում ՄԻՊ-ը հավելել է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակներում՝ կիրառելով իրավական ու մարդասիրական բոլոր հնարավոր գործիքները։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։