Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Պաշտպանության նախարարության հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս։
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Պաշտպանության նախարարության հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս։ Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել հատուկ բանակային կորպուսի և զորամասերի հրամանատարական և սպայական կազմերի ներկայացուցիչների հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։
Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, մասնավորապես՝ բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է իր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Այս համատեքստում զորամասեր պարբերական այցերի ընթացքում արձանագրվող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները հետևողականորեն ներկայացվում են իրավասու մարմիններին։
Անահիտ Մանասյանն առանձնահատուկ կարևորել է ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման, կյանքի իրավունքի երաշխավորման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման ուղղությամբ համալիր ու շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Պաշտպանն ընդգծել է նաև զինծառայողների ծառայության և կենցաղային պայմանների շարունակական բարելավման անհրաժեշտությունը՝ կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքները։ Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության պատրաստակամությունն ու հետևողականությունը ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց լուծման գործում։
Զորամասեր իրականացվող այցերի շրջանակում պարբերաբար արձանագրվում են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնված խնդիրների առնչությամբ դրական տեղաշարժեր և բազմաթիվ խնդիրների արդյունավետ լուծումներ։ Մարդու իրավունքների պաշտպանի այցերը զորամասեր և զինվորական այլ հաստատություններ կրում են պարբերական բնույթ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։