Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի նիստում կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմից
Իր ելույթում Անահիտ Մանասյանն անդրադարձել է Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության հիմնահարցերին՝ հատուկ շեշտադրելով միջազգային իրավական գործիքակազմերի կիրառումը։

Հայաստանում կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են նրանց իրավունքների և բռնության զոհերի շահերի պաշտպանությանը։ Այս մասին հունիսի 24-ին Ժնևում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 62-րդ նստաշրջանի նիստում հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը։
Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրին նվիրված պանելային քննարկման ընթացքում Պաշտպանը հանդես է եկել տեսաուղերձով։
Իր ելույթում Անահիտ Մանասյանն անդրադարձել է Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության հիմնահարցերին՝ հատուկ շեշտադրելով միջազգային իրավական գործիքակազմերի կիրառումը։
«Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) վավերացման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ հասարակությունում արմատացած կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ բռնության ենթարկված անձանց իրավունքների լիարժեք պաշտպանության ճանապարհին:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։