Ամփոփվել են «Փոքրիկ քայլ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի արդյունքները․ հայտնի են հաղթողները
Միջոցառման ընթացքում հայտարարվել են լավագույն մասնակիցների անունները, որոնք արժանացել են «Մեծ մրցանակի» (Gran Prix) և «Հատուկ մրցանակների»:

Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատի մեծ համերգասրահում տեղի է ունեցել «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության և գալա համերգի հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառման ընթացքում հայտարարվել են լավագույն մասնակիցների անունները, որոնք արժանացել են «Մեծ մրցանակի» (Gran Prix) և «Հատուկ մրցանակների»:
Փառատոնն անցկացվել է հունիսի 9-30-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նախաձեռնության հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը և Վաղարշապատի համայնքապետարանը։
-
Այս տարի ստուգատեսին մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի 150-ից ավելի երաժշտական և արվեստի դպրոցների 8-20 տարեկան շուրջ 1500 աշակերտ։
-
Օնլայն ձևաչափով փառատոնին հայտեր են ներկայացրել նաև Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի համապատասխան հաստատություններից:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Հայաստանի երաժշտարվեստի ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ, վաստակավոր արտիստներ և փորձառու մանկավարժներ։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։