ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնի ղեկավարության հետ․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Վուդրո Վիլսոնի անվան միջազգային կենտրոնը հանդիսանում է ԱՄՆ առաջատար վերլուծական և հետազոտական հաստատություններից մեկը, և դրա հետ կապերի սերտացումը կարևոր քայլ է հայկական դիվանագիտության համար՝ ամերիկյան փորձագիտական դաշտում Հայաստանին վերաբերող հարցերը լավագույնս ներկայացնելու տեսանկյունից։

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Նատաշա Ջակոմեին, ինչպես նաև կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը կենտրոնացել են երկկողմ հարաբերությունների և վերլուծական շրջանակների հետ փոխգործակցության խորացման վրա։ Մասնավորապես, քննարկվել են հետևյալ առանցքային հարցերը․
-
ուղեղային կենտրոնի հետ փոխգործակցության հնարավոր նոր ուղղությունների հստակեցում։
-
Այնպիսի ծրագրերի իրականացում, որոնք միտված են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
-
Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման օրակարգին առնչվող հարցեր։
«Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում կազմակերպել համատեղ փորձագիտական քննարկումներ, որոնք կնպաստեն երկկողմ համագործակցության առավել խորացմանը»։
Վուդրո Վիլսոնի անվան միջազգային կենտրոնը հանդիսանում է ԱՄՆ առաջատար վերլուծական և հետազոտական հաստատություններից մեկը, և դրա հետ կապերի սերտացումը կարևոր քայլ է հայկական դիվանագիտության համար՝ ամերիկյան փորձագիտական դաշտում Հայաստանին վերաբերող հարցերը լավագույնս ներկայացնելու տեսանկյունից։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։