Հայաստան
17 ապրիլի 2026 • 06:33
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղար Ռայլի Բարնսին
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցը ՀՀ դեսպանություն՝ համագործակցության նոր ուղղությունների քննարկմամբ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն, այս մասին հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսին։
Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի կողմից ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված աջակցությունը՝ ընդգծելով դրա շարունակականության կարևորությունը Հայաստանի համար։
Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի կողմից ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված աջակցությունը՝ ընդգծելով դրա շարունակականության կարևորությունը Հայաստանի համար։
Քննարկման առանցքում են եղել նաև ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման ընթացքը, հիբրիդային սպառնալիքների դիմակայման մեխանիզմները, ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ ուղիները, ինչպես նաև կրոնական ազատության ապահովման հետ կապված հարցերը։
Հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։