ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Սյունիք. ուշադրության կենտրոնում սահմանն ու էներգետիկ անվտանգությունն են
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ամերիկացի դիվանագետի օրակարգը ներառում է մի շարք առանցքային հանդիպումներ տեղի պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ։

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այս շաբաթ աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Այցի նպատակն է ընդգծել հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ամերիկացի դիվանագետի օրակարգը ներառում է մի շարք առանցքային հանդիպումներ տեղի պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ։
-
Դեյվիդ Ալենն այցելելու է Մեղրիի սահմանային հատված՝ ընթացիկ համագործակցության մանրամասներին տեղում ծանոթանալու նպատակով։ Քաղաքում նախատեսվում է նաև հանդիպում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ACCESS կրթական ծրագրի աշակերտների հետ։
-
Ամերիկյան կողմի ուշադրության կենտրոնում է էներգետիկ սեկտորը։ Հավատարմատարն այցելելու է «ՔոնթուրԳլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակ, որտեղ քննարկվելու են էներգետիկ անվտանգությանն ու հնարավոր նոր գործընկերությանը վերաբերող հարցեր։
-
Մարզկենտրոնում դիվանագետը Կապանի ամերիկյան անկյունում ներկայացնելու է «Հիմնադիրների թանգարան» խորագրով ցուցադրությունը։
«Այցն ընդգծում է հայ-ամերիկյան աճող գործընկերությունը և մեր շարունակական համատեղ աշխատանքը՝ ընդլայնելու տնտեսական հնարավորությունները, ամրապնդելու էներգետիկ համագործակցությունը, աջակցելու կրթությանն ու մշակութային ժառանգության պահպանմանը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Սյունիք այցի ընթացքում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների, ուսանողների և ԱՄՆ այլ գործընկերների հետ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։