ԱՄՆ-ը բռնագրավել է իրանական բեռնատար նավը, Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձաբար մեղադրում են միմյանց հրադադարի խախտման մեջ՝ Օմանի ծոցում իրանական բեռնատար նավի բռնագրավման ֆոնին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարի պայմանները խախտելու մեջ և կրկին սպառնացել է Թեհրանին՝ երկրի կարևոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ կամուրջներն ու էլեկտրակայանները, ոչնչացնելու խոստումով։ Իրանի իշխանություններն, իրենց հերթին, ԱՄՆ-ին են մեղադրել հրադադարի խախտման մեջ այն բանից հետո, երբ ամերիկյան զինվորականները Օմանի ծոցում գրավել են իրանական դրոշով բեռնատար նավը, հայտնում է BBC–ն։
Միևնույն ժամանակ, Հորմուզի նեղուցը, որով սովորաբար իրականացվում է Մերձավոր Արևելքի նավթի մատակարարումը, շարունակում է փակ մնալ։
«Այսօր իրանական դրոշով "Touska" բեռնատար նավը, որի երկարությունը մոտ 900 ֆուտ է([մոտ 275 մետր) և որի քաշը համեմատելի է ավիակիրի հետ, փորձել է ճեղքել մեր ծովային շրջափակումը, սակայն դա նրանց չի հաջողվել։ ԱՄՆ ռազմածովային ուժերի Spruance հրթիռային էսկադրային կործանիչը Օմանի ծոցում կասեցրել է «Touska»–ն և հստակ նախազգուշացում տվել կանգ առնելու մասին։ Իրանցի անձնակազմը հրաժարվել է ենթարկվել, ուստի մեր նավը կանգնեցրել է նրանց՝ անցք բացելով մեքենայական բաժնում», — գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
«Ներկայումս նավը գտնվում է ԱՄՆ ծովային հետևակի վերահսկողության տակ։ «Touska»-ն գտնվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ իր նախկին անօրինական գործունեության պատճառով։ Մենք ամբողջությամբ վերահսկում ենք նավը և ստուգում ենք, թե ինչ կա բեռի մեջ», — հավելել է ԱՄՆ նախագահը։
Իրանի իշխանությունները նավի բռնագրավումը որակել են որպես «ծովահենություն» և «հրադադարի խախտում»՝ խոստանալով պատասխան քայլեր ձեռնարկել։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։