Հայաստան
19 մայիսի 2026 • 09:29
Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական
Նշանակմանն անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Այս առիթով «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում հանդես է եկել գրառմամբ:
«Ամբակում Գրիգորյանի նշանակումը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնում անմիջապես վերաբերում է «Մարտի 1»-ի չբացահայտված էջերին և այդ գործի շուրջ հասարակության ունեցած հարցերին։
Ամբակում Գրիգորյանը տարիներ շարունակ աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ։ Նա գործել է այն նույն քննչական ուղղահայացում, որի առանցքային ղեկավարներից էր Վահագն Հարությունյանը՝ «Մարտի 1»-ի գործի գլխավոր պատասխանատուներից մեկը, ում հետագայում մեղադրանք առաջադրվեց Մարտի1-ի գործով ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Հատկանշական է, որ դեռ ամիսներ առաջ հենց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր հրապարակային հարց բարձրացնում, թե ինչպես կարող է «Մարտի 1»-ի գործով աշխատած և Վահագն Հարությունյանի համակարգում գործունեություն ծավալած անձը նշանակվել բարձր պետական պաշտոնի։
Այսօր այդ հարցը կրկին ամբողջ ուժով վերադառնում է։ Եթե «Մարտի 1»-ը մինչև այսօր ներկայացվում է որպես Հայաստանի նորագույն պատմության ամենածանր պետական հանցագործություններից մեկը, ապա հասարակությունն իրավունք ունի հասկանալու՝ ինչպե՞ս են այդ գործի քննչական ուղղահայացում ներգրավված մարդիկ ոչ թե հեռացվում համակարգից, այլ վերադառնում և բարձր պաշտոններ ստանում։
Սա պետության հիշողության, քաղաքական պատասխանատվության և արդարության նկատմամբ վերաբերմունքի հարց էն»,- գրել է Արման Բաբաջանյանը: ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։