Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին, և թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է զերծ մնան նման խոսույթից։
Հասմիկ Հակոբյանը խոսել է նաև Գանձասարում Մատենադարանի նախկին մասնաճյուղում ցուցադրված ձեռագրերի կրկնօրինակների շուրջ առաջացած քննարկմանը։«Գանձասարի հետ կապված՝ Երևանի Մատենադարանը հանդես եկավ հայտարարությամբ։ Ես ամբողջությամբ երկրորդում եմ Մատենադարանի տարածած հայտարարությունը, որը փաստահեն է»,- նշել է պատգամավորը։
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Պատգամավորն ասել է նաև, որ Հայաստանը պետք է շարունակի առաջ մղել խաղաղության իր օրակարգը, քանի որ դրա շահառուն քաղաքացին է։
Կարդացեք նաև
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։
Տարածաշրջան11 սեպտեմբերի 2026
Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկայումս Ստեփանակերտում ապրում է 28 հազար մարդ
Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ քաղաքում կառուցվում են նոր բնակելի շենքեր և այգիներ, ինչպես նաև կառուցվում են ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհներ։