Ալիևը Ռուսաստանին անվանել է օկուպանտ
Ալիևը՝ որպես օրինակ է բերել սեփական երկրի փորձը՝ պնդելով, թե ժամանակին իրենց նույնպես «ստիպում էին հրաժարվել Ղարաբաղից»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում ընթացող 4-րդ գլոբալ մեդիաֆորումի ժամանակ անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը՝ զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանի փորձի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
«Անցյալ տարի Ուկրաինային տված իմ խորհուրդն այսօր վերահաստատում եմ. մի՛ համակերպվեք հակամարտության հետ։ Հենց այդպես էլ նրանք վարվում են։ Տարիներ շարունակ եղել են բարդ ժամանակահատվածներ, և մենք գիտենք, որ որոշակի շրջանակներ ճնշում են գործադրել՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները և ամրագրել օկուպացիան։ Ուկրաինական ժողովուրդն ու կառավարությունը, բնականաբար, դրա հետ չհամաձայնեցին», - ասել է Ալիևը՝ ընդգծելով՝ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի։
Ալիևը՝ որպես օրինակ է բերել սեփական երկրի փորձը՝ պնդելով, թե ժամանակին իրենց նույնպես «ստիպում էին հրաժարվել Ղարաբաղից»։
«Դա աշխարհի երեք առաջատար երկրների համատեղ դիրքորոշումն էր։ Նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ էին, և այդ դիրքորոշմանը դիմակայելը չափազանց բարդ էր։ Երբ սկսվեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմը, երեք երկրներն էլ անհապաղ պահանջեցին դադարեցնել մարտական գործողությունները։ Մեզ զանգահարում էին, ճնշում գործադրում և սպառնում։ Պահանջն այն էր, որ ոչինչ չփոխվի։ Ոմանք նույնիսկ առաջարկում էին՝ օրինակ, վերցրիք Ֆիզուլին (Վարանդան), կանգ առեք», - հայտարարել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Բաքուն կիրառել է տարբեր դիվանագիտական մեթոդներ, իսկ արտգործնախարարին ուղարկել բազմաթիվ հանդիպումների Մոսկվա, Վաշինգտոն և Եվրոպա։ Ալիևը պնդել է, թե միջնորդ երկրների նպատակն էր «թույլ չտալ Ադրբեջանին վերականգնել իր տարածքային ամբողջականությունը», սակայն նրանք «անհաջողության մատնվեցին, քանի որ ժողովրդի կամքը հնարավոր չէ կոտրել»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։