Ալիևը կարևորել է Վրաստանի դերը՝ ՀՀ-ի հարաբերություններում
Մենք սկսեցինք երկխոսությունը Հայաստանի հետ Վրաստանի միջնորդությամբ, և ես շնորհակալ եմ Վրաստանի կառավարությանը այս աջակցության համար:

Վրաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ճեպազրույցի ժամանակ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Վերջինս կարևորել է Վրաստանի դերակատարությունը՝ ասելով.
«Այսօր ես պետք է հատկապես ընդգծեմ, որ Վրաստանը շատ կարևոր դեր է խաղում։ Պարոն վարչապետ, դուք խոսեցիք մեր և Հայաստանի միջև զարգացող խաղաղության գործընթացի մասին։ Մեր կողմից ստորագրվող համաձայնագրերը կարևոր քայլ են, բայց դրանք բավարար չեն, քանի որ ապագայում բոլոր քայլերը պետք է ամրապնդվեն։ Այս հանդիպումներն ու այցելությունները ծառայում են հենց այս նպատակին։ Մենք սկսեցինք երկխոսությունը Հայաստանի հետ Վրաստանի միջնորդությամբ, և ես շնորհակալ եմ Վրաստանի կառավարությանը այս աջակցության համար»:
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։