Ալիևը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
Ուշադրությունը կենտրոնացվել է տնտեսական կապերի խորացման և այս առումով Վրաստան-Ադրբեջան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի դերի վրա, որի հաջորդ նիստը մոտ ապագայում կկայանա Վրաստանում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Վրաստանի կառավարության հաղորդմամբ՝ առանձնազրույցի ժամանակ կողմերը ընդգծել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։
«Ուշադրությունը կենտրոնացվել է տնտեսական կապերի խորացման և այս առումով Վրաստան-Ադրբեջան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի դերի վրա, որի հաջորդ նիստը մոտ ապագայում կկայանա Վրաստանում։ Հանդիպման ընթացքում հատուկ շեշտադրվել է տարածաշրջանում խաղաղության կարևորությունը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը, որը կարևոր քայլ է տարածաշրջանային կայունության և զարգացման համար։ Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է իրավիճակի լիցքաթափման և խաղաղության վերականգնման դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։