Ալիև․ «Որևէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելու կարիք չկա՝ անդրադառնալով ԵՄ դիտորդների գործունեությանը հայ-ադրբեջանական սահմանին։ Նրա խոսքով՝ Բաքուն արդեն հասել է իր առջև դրված նպատակներին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն նպատակ չունի կործանել Հայաստանը կամ զրկել այն անկախությունից։ Այդ մասին, պետական Azertac գործակալության փոխանցմամբ, նա ասել է Ղարաբաղ այցի ընթացքում։
«Եվրոպայի այսպես կոչված դիտորդները ենթադրաբար շարունակում են մշտադիտարկում իրականացնել Ադրբեջան-Հայաստան սահմանին։ Ես այն ժամանակ էլ եմ ասել․ եթե մենք մի կրակոց արձակեինք, նրանք անմիջապես կփախչեին, և այնտեղ անգամ իրենց հետքը չէր մնա», - նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև անդրադարձել է եվրոպացի դիտորդների գործունեությանը՝ հայտարարելով, որ նրանք ներկայացնում են, թե Հայաստանը պաշտպանում են Ադրբեջանից։
«Որևէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու, - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, - Մենք հասել ենք նրան, ինչի նպատակը դրել էինք մեր առաջ»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։