Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը
Ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրփակիչ:
Հայ ըմբիշները գրանցում են նորանոր հաջողություններ: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս է եկել եղրափակիչ:
77 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի քառակի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 4։0 հաշվով հաղթել է շվեդ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել է Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին, իսկ կիսաեզրափակչում առավելության է հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։
Եվրոպայի 5-րդ չեմպիոնության համար Ամոյանն այսօր կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի հետ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանն այսօր կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Նա պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 7։3 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Իվան Ստեֆանսկիի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը 1։3 հաշվով զիջել է աշխարհի գործող չեմպիոն վրացի Վախթանգ Լոլուային: Երրորդ տեղի համար նա այսօր կպայքարի բուլղարացի Ստեֆան Գրիգորևի հետ։
Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Նա պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9։0 հաշվով ջախջախել է ռումինացի Ռազվան Առնուետին։ Քառորդ եզրափակչում Ասլանյանը զիջել է ռուս Սերգեյ Եմելինին: Մեդալային գոտեմարտում Ասլանյանի մրցակիցը կլինի Լեհաստանի ներկայացուցիչ Մաիրբեկ Սալիմովը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը և 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն են ստացել: Հաղթանակի դեպքում նրանք ևս կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:
Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս կգան նաև 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 97 կգ քաշային Հայկ Խլոյանը։
Կարդացեք նաև
Սպորտ29 մայիսի 2026
Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Չորրորդ խաղափուլում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը հաղթանակ է տարել մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունեցող հույն միջազգային վարպետ Ստավրուլա Ցոլակիդուի նկատմամբ և այժմ ունի 3 միավոր:
Սպորտ29 մայիսի 2026
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
Լուիզա Գրիգորյանը և Լիլիթ Միքայելյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անի Մուրադյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Սպորտ27 մայիսի 2026
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները կանանց անհատական ԵԱ-ում
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի հունիսի 6-ին: