Հայաստան
11 մայիսի 2026 • 10:37
ԱԳՆ-ն ցանկանում է վերանայել արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերը
Որոշ երկրներում կբացվեն դիվանագիտական գրասենյակներ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որոշել է օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով վերանայել աշխատավարձերը։
Գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում ներկայացրել է«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է լավարկել դիվանագետների վարձատրությունը։
Միրզոյանի տեղեկացմամբ ԱԳՆ–ի` Երևանում աշխատող դիվանագետների աշխատավարձը կարգավորվում է օրենքով, իսկ օտարերկրյա պետությունում աշխատողների դեպքում գործում է կառավարության որոշումը: Արդյունքում ստացվում է աշխատավրձերի մեջ մեծ տարբերություն: Այսպես, օրինակ՝ Երևանում աշխատող առաջին քարտուղարը ստանում է 267–366 հազար դրամ, իսկ արտերկրում աշխատողը` մոտ 157–178 հազար։
«Սա կտրուկ նվազեցնում է օտարերկրյա պետություններում մեր դիվանագետների ծառայության իրականացման գրավչությունը։ Հիմա օրենսդրական այս փոփոխություններով ուղղակի հավասարեցնում ենք աշխատավարձերը»,– ասել է Արարատ Միրզոյանը։
Բացի այդ, որոշ երկրներում կբացվեն դիվանագիտական գրասենյակներ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։