Ադրբեջանում պահվող բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ
Մանասյանը շեշտել է, որ չնայած առկա մարտահրավերներին, ՄԻՊ գրասենյակը շարունակելու է հետևողական աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ոլորտներում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին, ՄԻՊ հաստատության անկախությանը և պետական մարմինների հետ համագործակցության արդյունավետությանը:
Լևոն Սարդարյանի հետ զրույցում Պաշտպանը վերահաստատել է իր հստակ դիրքորոշումը. Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայերը պետք է անհապաղ հայտնվեն ազատության մեջ։ Մանասյանն ընդգծել է, որ այս հարցը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում, և ինքը շարունակաբար բարձրաձայնում է այն թե՛ հրապարակային, թե՛ աշխատանքային խողովակներով՝ առանց լրացուցիչ դիմումների սպասելու։
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարություններին և ՄԻՊ այցելությունների վերաբերյալ հանրային սպասումներին՝ Անահիտ Մանասյանը պարզաբանել է իրավական սահմանափակումները.
«Անհրաժեշտ է հստակեցնել նման այցերի նպատակը։ Եթե ակնկալվում է, որ ես պետք է մշտադիտարկում իրականացնեմ այլ պետության տարածքում, ապա պետք է արձանագրել, որ դա իրավական տեսանկյունից անհնար է»։
Խոսելով կառույցի ինքնուրույնության մասին՝ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ հաստատության անկախությունը չի կարող չափվել քաղաքական դերակատարների բավարարվածության աստիճանով։ Ըստ Մանասյանի՝ պարադոքսալ է, որ ՄԻՊ անկախությունից այսօր խոսում են հենց այն գործիչները, ովքեր ժամանակին հնարավորություն և պարտավորություն ունեին կատարելու միջազգային հանձնարարականները, սակայն որևէ գործուն քայլ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ։
Պաշտպանը բարձր է գնահատել 2025 թվականի գործունեության արդյունավետությունը՝ ներկայացնելով կոնկրետ ցուցանիշներ.
Պետական մարմինների կողմից կատարվել կամ մասնակի են կատարվել ՄԻՊ համակարգային առաջարկների շուրջ 70 տոկոսը։
Զգալի առաջընթաց է գրանցվել քրեակատարողական համակարգի բարեփոխումների և խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացում։
Մանասյանը շեշտել է, որ չնայած առկա մարտահրավերներին, ՄԻՊ գրասենյակը շարունակելու է հետևողական աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ոլորտներում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։