Ադրբեջանում ոչ մարտական մահվան դեպք․ մահացել է 26-ամյա զինծառայող
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ռամին Ջաբրայիլովը մահացել է ոչ մարտական պայմաններում։ Նա հուլիսին պետք է զորացրվեր։ Մահվան հանգամանքները պաշտոնապես չեն հստակեցվում։

Ադրբեջանի զինված ուժերում արձանագրվել է հերթական մահվան դեպքը՝ ոչ մարտական պայմաններում։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (DSX) զինծառայող Ռամին Ջաբրայիլովը մահացել է։ Տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով 26-ամյա զինծառայողի հարազատների հրապարակումներին սոցիալական ցանցերում։
Ըստ հաղորդագրությունների՝ Ջաբրայիլովը հուլիսին պետք է ավարտեր զինվորական ծառայությունը և զորացրվեր։ Մահվան հանգամանքների և պատճառների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ առայժմ չեն ներկայացվում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։