Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հերքել է այն պնդումները, թե Իրանի հետ կապված ուժերը Ադրբեջանի տարածքում ծրագրում են գործողություններ ընդդեմ Իսրայելի շահերի։
Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հերքել է այն պնդումները, թե Իրանի հետ կապված ուժերը ծրագրում են գործողություններ Ադրբեջանի տարածքում ընդդեմ Իսրայելի։ Դեսպանությունը հայտարարում է, որ դրանք ապատեղեկատվություն են՝ ուղղված Իրանի և Ադրբեջանի միջև լարվածություն ստեղծելու համար, և մեղադրում է Իսրայելին տարածաշրջանում իրավիճակը սրելու և «կեղծ դրոշի» գործողություններ իրականացնելու փորձերի մեջ։

Ադրբեջանում Իրանի դեսպանության մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Կտրականապես հերքում ենք սիոնիստական ռեժիմի ռազմա-անվտանգային կառույցների կողմից վերջերս հնչեցված պնդումները, այն է՝ կեղծ լուրերի տարածումը, թե Իրանի հետ կապված ուժերը Ադրբեջանի տարածքում այդ ռեժիմի շահերի դեմ գործողություններ են ծրագրում։
Դեսպանությունն այսօրինակ քարոզչության նպատակը համարում է Իրանի և հարևան երկրների, հատկապես Ադրբեջանի միջև պառակտում ու թշնամանք հրահրելու փորձ։
2025 թվականի հունիսին սիոնիստական ռեժիմի 12-օրյա ռազմական ագրեսիան և 2026 թվականի փետրվարի 28-ից մեկնարկած հարձակումների նոր ալիքը փաստում են, որ այս ռեժիմը մտադիր է հակամարտությունը տարածել Իրանին հարակից շրջաններում։ Այս ծրագրի իրականացման համար ռեժիմի օրակարգում են ապատեղեկատվության տարածումն ու «կեղծ դրոշի» տիպի խաբեբայական գործողությունները։
Նախիջևանի ուղղությամբ իրականացված կասկածելի անօդաչուային հարձակումները, Կասպից ծովում նավահանգստային և նավագնացության ենթակառուցվածքների դեմ դիվերսիոն գործողությունները, ինչպես նաև օդային տարածքի և տնտեսական ուղիների անվտանգությանը թիրախավորող քայլերը վկայում են ռեժիմի նմանօրինակ գործելաոճի մասին։ Ելնելով վերոգրյալից՝ ընդգծվում է զգոնության և Իսրայելի ահաբեկչական ռեժիմի դավադրություններին ու կործանարար քայլերին հակազդելու անհրաժեշտությունը, որոնք թիրախավորում են Իրանի և Ադրբեջանի միջև առկա բարեկամական ու եղբայրական հարաբերությունները։»,– ասվում է Ադրբեջանում Իրանի դեսպանության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։