Ադրբեջանում աղքատների թիվն աճել է. 6 տարում ավելի քան 590 հազար մարդ հայտնվել է աղքատության շեմից ցածր
Երկրում առկա շուրջ 2,4 միլիոն տնային տնտեսությունների համատեքստում սա նշանակում է, որ մոտ 318 հազար ընտանիք կամ 1 միլիոն 331 հազար մարդ ապրում է աղքատության պաշտոնական շեմից ցածր։

Ադրբեջանում պաշտոնական աղքատության շեմից ցածր ապրող բնակչության թիվը վերջին տարիներին կտրուկ աճ է գրանցել։
Ինչպես նշվում է հրապարակված վիճակագրական տվյալներում, որոնք տարածում են ադրբեջանական ԶԼՄ-ները, 2025 թվականին Ադրբեջանում կենսապահովման նվազագույն զամբյուղը սահմանվել է 285 մանաթ։ Նախորդ տարվա տվյալներով՝ երկրում տնային տնտեսությունների շուրջ 13%-ի ամսական եկամուտը մեկ շնչի հաշվով եղել է 280 մանաթից ցածր։
Երկրում առկա շուրջ 2,4 միլիոն տնային տնտեսությունների համատեքստում սա նշանակում է, որ մոտ 318 հազար ընտանիք կամ 1 միլիոն 331 հազար մարդ ապրում է աղքատության պաշտոնական շեմից ցածր։
Հրապարակված ցուցանիշները փաստում են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման մասին, եթե համեմատություն անցկացնենք նախաճգնաժամային ժամանակահատվածի հետ.
-
2019 թվականին կենսապահովման նվազագույնը 180 մանաթ էր, և այդ շեմից ցածր եկամուտ ուներ տնային տնտեսությունների 7,4%-ը (շուրջ 179 հազար ընտանիք կամ 741 հազար մարդ)։
-
2019-2025 թվականների ընթացքում աղքատության շեմից ցածր ապրողների թիվը 741 հազարից հասել է 1 միլիոն 331 հազարի։
Այսպիսով, վերջին 6 տարում Ադրբեջանում աղքատության շեմից ցածր հայտնված քաղաքացիների թիվն ավելացել է առնվազն 590 հազարով։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։