Ադրբեջանն Իրանի կողքին է. Ալիև
Ինչպես հայտնում է AZERTAC-ը, համապատասխան գրառումը հրապարակվել է նախագահի X սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած շնորհակալական խոսքերին։
Ինչպես հայտնում է AZERTAC-ը, համապատասխան գրառումը հրապարակվել է նախագահի X սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
Գրառման մեջ ասվում է․ «Մեր ժողովուրդը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ իմ եղբայր Մասուդ Փեզեշքիանի կողմից ադրբեջանական ժողովրդին և պետությանը հասցեագրված շնորհակալությունը՝ ցուցաբերված աջակցության համար։ Մեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ եղել են միմյանց հենարան, և մենք շարունակելու ենք միշտ լինել միմյանց կողքին՝ թե ուրախ, թե դժվար օրերին»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։