Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից
Ադրբեջանը 2026 թվականի մարտին առաջին անգամ Հայաստանից ներմուծել է ապրանքներ՝ 960 դոլար արժողությամբ։ Միևնույն ժամանակ, տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել շուրջ 5.76 մլն դոլարի արտադրանք, որը կազմում է նրա ընդհանուր արտահանման ընդամենը 0.1%-ը։

Ադրբեջանը 2026 թվականի մարտին առաջին անգամ Հայաստանից ներմուծել է ապրանքներ՝ 960 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պետական մաքսային կոմիտեին։
Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել արտադրանք՝ 5 միլիոն 757 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Այդ գումարից 1 միլիոն 537 հազար դոլարը բաժին է ընկնում մարտ ամսին։
Նշվում է, որ Հայաստան արտահանման եկամուտները կազմում են Ադրբեջանի ընդհանուր արտահանման ընդամենը 0,1%-ը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։