Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ևս 979 տոննա ցորեն
Միաժամանակ, մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 979 տոննա ցորեն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ մինչ օրս Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 36,000 տոննա հացահատիկ, գրեթե 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ և 67,000 տոննա փայտանյութ։
Միաժամանակ, մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։