Ներկայիս տարածածրջանային իրավիճակում Ադրբեջանը կարող է պահպանել չեզոք դիրք – Ադրբեջանի նախկին արտգործնախարար
Նախկին արտգործնախարարը հիշեցնում է Թուրքիայի և Շվեցարիայի չեզոք դիրքորոշման մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար՝ Թոֆիկ Զուլֆուգարովը ներկայացնում էր իր պատկերացումները՝ ընդգծելով, որ ստեղծված բարդ իրավիճակում, Ադրբեջանի համար ամենաօպտիմալ ճանապարհը կարող է լինել չեզոքության քաղաքականությունը։ Նրա համոզմամբ՝ այս մոտեցումը հատկապես արդյունավետ կարող է լինել, եթե այն իրականացվի նաև հարևան Վրաստանի հետ համատեղ։ Ադրբեջանական ԶԼՄ–ների հետ հարցազրույցում հայտարարել է Թոֆիկ Զուլֆուգարովը։
Զուլֆուգարովը հիշեցնում էր պատմական նախադեպերը՝ նշելով, որ Թուրքիան և Շվեյցարիան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կարողացել էին պահպանել չեզոք դիրքորոշում, ինչն օգնել էր նրանց խուսափել լայնածավալ ավերածություններից և ապահովել իրենց պետականության կայունությունը։ Նրա կարծիքով՝ նման փորձը կարող է օգտակար լինել նաև ներկայիս պայմաններում։
Նա ընդգծում էր, որ տարածաշրջանում ընթացող լարված ռազմական զարգացումների ֆոնին Ադրբեջանը ունի կարևոր աշխարհագրական դեր՝ որպես Եվրոպան և Ասիան կապող անվտանգ ուղի։ Այդ հանգամանքը, ըստ նրա, կարող է հետաքրքրել նաև հակամարտող կողմերին, որոնք շահագրգռված կլինեն, որպեսզի այդ տարածքը մնա կայուն և դուրս մնա ռազմական բախումներից։
Զուլֆուգարովը նաև շեշտում էր, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի խուսափել որևէ հակամարտության մեջ ներքաշվելուց։ Նրա պատկերացմամբ՝ ճիշտ հաշվարկված և հավասարակշռված քաղաքականության շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը՝ նվազագույն կորուստներով և ապահովելով երկրի ապագա զարգացումը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։