Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսեթին հորդորել են չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Փաստաթղթում նշվում է, որ որոշումը որևէ օգուտ չի բերի Իսրայելին և չի ծառայի խաղաղության նպատակներին։

Ադրբեջանում գործող երեք հրեական համայնքների ղեկավարները դիմել են Քնեսեթին՝ հորդորելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, Բաքվի լեռնային հրեաների համայնքի նախագահ Միլիխ Եվդաևի, Բաքվի աշկենազի հրեաների համայնքի նախագահ Ալեքսանդր Շարովսկու և Բաքվի սեֆարդական հրեաների համայնքի նախագահ Զամիր Իսաևի ստորագրած դիմումում ասված է, որ նախաձեռնությունը բացասաբար կազդի Հարավային Կովկասում ձևավորվող խաղաղության և կայունության գործընթացի վրա։
Փաստաթղթում նշվում է, որ որոշումը որևէ օգուտ չի բերի Իսրայելին և չի ծառայի խաղաղության նպատակներին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։