Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը զոհվել է Իրանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
Իրանում ավտովթարի հետևանքով զոհվել է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության հյուպատոսը

Իրանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս Ռամիլ Ռզա օղլու Իմրանովը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դիվանագետը վթարի է ենթարկվել ծառայողական պարտականությունները կատարելիս։ Մահվան պահին Իմրանովը գտնվել է մեքենայի ղեկին և մեկնում էր աշխատանքային հարցով։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ վթարը տեղի է ունեցել Ջուլֆա-Թավրիզ ավտոմայրուղում՝ Մարանդ բնակավայրի մոտ։
Ռամիլ Իմրանովը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի արտաքին գործերի համակարգում։ Նա դիվանագիտական ծառայության մեջ էր 2000 թվականից, ինչպես նաև նախկինում զբաղեցրել էր Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի դեսպանության խորհրդականի պաշտոնը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։