Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք, որտեղ մայիսի 26-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում և կունենա մի շարք հանդիպումներ։

Մայիսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է աշխատանքային այցով Նյու Յորք, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ–ն։
Այցի շրջանակում մայիսի 26-ին նախատեսված է նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստում՝ «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների պաշտպանություն և ՄԱԿ-ի կենտրոնական դերով միջազգային համակարգի ամրապնդում» թեմայով, ինչպես նաև հանդիպումներ բարձր մակարդակի պաշտոնատար անձանց հետ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։