Ադրբեջանը Շուշիում հակառուսական համաժողով է կազմակերպել
Մասնակցել են գործիչներ Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Չեխիայից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից և Վրաստանից

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում «Մշակութային և էթնիկ բազմազանություն. պատմության դասեր, արդի մարտահրավերներ» թեմայով համաժողով է կազմակերպվել։
Մասնակցել են գործիչներ Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Չեխիայից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից և Վրաստանից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Միջոցառման ժամանակ ընդունվել է հռչակագիր, որով կոչ է արվում Ռուսաստանին՝
– դասեր քաղել անցյալից, ճանաչել չերքեզների և այլ ժողովուրդների ցեղասպանությունը
– հրաժարվել զանգվածային սպանություններին առնչություն ունեցող անձանց հերոսացումից
– ապահովել պատմական թեմաներով արխիվային նյութերի հասանելիությունը, ինչպես նաև խափանել շովինիզմի, քսենոֆոբիայի դրսևորումները և սափրագլուխների խմբավորումների ու նրանց ժամանակակից նմանակների կողմից ոչ ռուս ժողովուրդների ներկայացուցիչների վրա հարձակումները
– դադարեցնել ճնշումների, հետապնդումների, շանտաժի և ազատազրկման միջոցով Ռուսաստանի էթնիկ փոքրամասնությունների՝ չերքեզների, լեզգիների, ավարների, թաթարների, կումիկների, չեչենների, յակուտների, բուրյաթների և այլ ոչ ռուս ժողովուրդների ներկայացուցիչների բռնի ուղարկումը Ուկրաինայի ռազմաճակատ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։