Ադրբեջանը էլեկտրաէներգիա կմատակարարի Վրաստան․ Ալիև
Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի մայիսի 18-ին Բաքվում։

Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները էլեկտրաէներգիայի տարանցման մասին համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը պետք է ապահովի դրա դրույթների կատարումը, իսկ արտաքին գործերի նախարարությունը՝ Վրաստանի կառավարությանը ծանուցում ուղարկի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին։
Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի մայիսի 18-ին Բաքվում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։