Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա իրանական հարձակում է կանխել. Մոսադ
Նախատեսված թիրախների թվում էր նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որն անցնում է հարևան Վրաստանի և Թուրքիայի միջով և տեղափոխում Իսրայելի նավթի ներմուծման շուրջ մեկ երրորդը, ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։

Վերջին ամիսներին Իսրայելը բացահայտել է իրանական ահաբեկչական ցանց, որը թիրախավորել էր իսրայելցի պաշտոնյաներին և ակտիվներն ամբողջ աշխարհում։ Այս մասին ասվում է իսրայելական Մոսադի, բանակի և Անվտանգության ու հակահետախուզական ծառայության (Շին Բեթ) համատեղ հայտարարության մեջ, գրում է The Times of Israel-ը։
Նշվում է՝ ցանցի ավագ գործակալները սպանվել են փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված արշավի ընթացքում։ Ադրբեջանը մարտին հայտարարել էր, որ իր տարածքում կանխել է իրանական մի շարք ահաբեկչական հարձակումներ, այդ թվում՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան, սինագոգի և հրեական համայնքի առաջնորդների դեմ։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր՝ «կանխվել են ահաբեկչական և հետախուզական գործողություններ, որոնք կազմակերպվել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից»։
Նախատեսված թիրախների թվում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որն անցնում է հարևան Վրաստանի և Թուրքիայի միջով և տեղափոխում Իսրայելի նավթի ներմուծման շուրջ մեկ երրորդը։ Իսրայելական կողմի հայտարարության համաձայն՝ նրանք մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան էին տեղափոխել պայթուցիկ անօդաչու թռչող սարքեր և հետախուզական տվյալներ էին հավաքում պոտենցիալ թիրախների վերաբերյալ՝ իրենց իրանցի հրահանգիչների անմիջական հրահանգներով։
Նշվում է՝ ցանցի համար պատասխանատու էր Ռահման Մողադամը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության հատուկ գործողությունների բաժնի ղեկավարը, որը սպանվել է։ Մողադամը հավաքագրել և մարզել է Իրանի ներսում և դրսում գործող անձանց և խնդրել նրանց հետախուզական տվյալներ հավաքել Իսրայելի քաղաքական առաջնորդների, անվտանգության պաշտոնյաների, Իսրայելի և արևմտյան ռազմական կառույցների, նավահանգիստների և ամբողջ աշխարհում Իսրայելի նավերի վերաբերյալ։ Ըստ իսրայելական կողմի հայտարարության՝ նա ծառայել է ԻՀՊԿ-ի հետախուզության ավագ սպա Մաջիդ Խադեմիի ղեկավարության ներքո, որը նույնպես սպանվել է Իսրայելի կողմից պատերազմի ժամանակ։
Մողադամի ցանցի կենտրոնական դերակատարներից մեկը Մոհսեն Սուրին էր, որը նույնպես 4000-րդ դիվիզիայի անդամ էր։ Նա հանդիպել է Իրանից դուրս գտնվող ահաբեկչական բջիջների հետ և սպանվել Իսրայելի կողմից ԻՀՊԿ-ի անվտանգության կետի վրա հասցված հարվածի ժամանակ։ Հաղորդվում է նաև, որ Մահդի Յեքեհ-Դեղանը, որը հայտնի է որպես «Բժիշկ», ղեկավարում էր ցանցը Ադրբեջանում և դրանից դուրս: Նրա դերը բացահայտվել է հունվարին, երբ թուրքական իշխանությունները Իրանի օգտին քաղաքական և ռազմական լրտեսության մեղադրանքով ձերբակալել էին 6 մարդու, այդ թվում՝ մեկ իրանցու, հինգ նահանգներում համակարգված ռեյդերից հետո:
Յեքեհ-Դեղանը ղեկավարում էր բջիջը՝ աշխատելով Իրանից Թուրքիայի միջոցով Կիպրոս պայթուցիկ անօդաչու թռչող սարքերի մաքսանենգության և Ինջիրլիքի բազայում գտնվող ամերիկյան ուժերի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելու վրա: Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրկնապատկել է իր ջանքերը՝ արտերկրում ահաբեկչական բջիջներ ստեղծելու և հարձակումներ իրականացնելու համար, ասվում է Իսրայելի հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։