Հայաստան
22 մայիսի 2026 • 06:04
Ադրբեջանական դրոշը՝ Հայաստանի փոխարեն․ Իսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել
Ստորև ներկայացնում ենք հատված «KAN» հեռուստաալիքի տնօրեն Գոլան Յոխպազի նամակից:

Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում էր պահանջել Իսրայելի հանրային KAN հեռուստաընկերությունից՝ «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ լրատվական ծրագրով ՀՀ-ի մասին խոսելիս ցուցադրվել էր այլ երկրի՝ Ադրբեջանի դրոշը։
Ի պատասխան՝ Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, որտեղ իսրայելական կողմը ներկայացրել է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումը և ներողություն հայտնել թույլ տված սխալի համար։
Ստորև ներկայացնում ենք հատված «KAN» հեռուստաալիքի տնօրեն Գոլան Յոխպազի նամակից.
«Լրատվական բաժնի կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ դա գրաֆիկական սխալ էր, որը տեղի էր ունեցել ակամայից և առանց որևէ վատ մտադրության։ Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որն այն կարող էր առաջացնել»։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։