Աբովյանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել են մի շարք անձինք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ընտրակաշառքի դեպքի բացահայտման մասին Կոտայքի մարզի Աբովյան համայնքում։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և այլ վարութային գործողություններ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, բացահայտել են ընտրակաշառքի դեպք, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ նախնական տվյալների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, կուսակցության մի շարք անդամների և նրանց հետ համագործակցող անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողների խոստացել և տրամադրել է ընտրակաշառք։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձերբակալվել են մի քանի անձինք։ Կատարվել են նաև խուզարկություններ և այլ վարութային գործողություններ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։