ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ քննարկվել են անհայտ կորած անձանց վերաբերող նոր օրենքի կիրառման և հանձնաժողովի անելիքները
Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև աշխատանքների համակարգման արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ այսօր՝ հունիսի 22-ին, տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հանձնաժողովի նախագահ Ա. Սիմոնյանը բացման խոսքում ամփոփել է նախորդ նիստի ընթացքում արձանագրված հիմնական խնդիրների լուծման ընթացքը և ներկայացրել տրված հանձնարարականների կատարման արդյունքները։
Նիստի օրակարգի առանցքային թեմաներից է եղել 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքը։ Ընդգծվել է այս օրենսդրական իրավակարգավորումների կարևորությունը խնդիրների համակարգային կարգավորման տեսանկյունից, ինչպես նաև քննարկվել են օրենքի լիարժեք կիրարկմանն ուղղված կազմակերպչական հիմնական միջոցառումները։
Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև աշխատանքների համակարգման արդյունավետության բարձրացմանը:
Քննարկումների արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ, տրվել են նոր հանձնարարականներ և սահմանվել հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։