ԱԱԾ սահմանապահները ծառայություն են իրականացնում Ախուրիկի անցակետում
ԱԱԾ-ից ուշացումով արձագանքել են «Ազատության» հարցմանը՝ հայ-թուրքական սահմանին տեղակայված «Ախուրիկ» անցակետի վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է Կառավարության տարեկան զեկույցում ներառված տեղեկատվությունը, ըստ որի՝ 2026թ․ սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում բացառապես Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։
Միաժամանակ, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրված պարզաբանումներից բխում է, որ նշված ծառայությունը իրականացվում է «Ախուրիկ» անվամբ չգործող անցման կետում, որը տեղակայված է ոչ թե սահմանամերձ Ախուրիկ գյուղում, այլ Ախուրյան գյուղի երկաթուղային կայարանի տարածքում։
ԱԱԾ-ն չի ներկայացրել տեղեկություններ այն մասին, թե ինչ գործառույթներ են իրականացվում նշված չգործող անցման կետում, ինչպես նաև՝ արդյոք նախկինում այնտեղ ծառայություն են իրականացրել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ստորաբաժանումները։
Միևնույն ժամանակ, հաստատվել է, որ սահմանամերձ Ախուրիկ բնակավայրի հատվածում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությունը շարունակում են իրականացնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը՝ 1992թ․ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա։

Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը