ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-ի
Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) վարկածով՝ աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։

Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) վարկածով՝ աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։Այս մասին տեղեկանում ենք «Արմսպորտ»-ից։
Քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 472 լրագրող՝ 121 երկրից։ Արդյունքների ամփոփումից հետո 39-ամյա արգենտինացին վաստակել է 1179 միավոր։ Նշենք, որ Մեսսին մրցաշարն ավարտել է 8 խփած գնդակով՝ դառնալով աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակի երկրորդ համարը։
AIPS-ի վարկածով ԱԱ-2026-ի լավագույն 10 ֆուտբոլիստները․
- Լիոնել Մեսսի (Արգենտինա) — 1179 միավոր
- Կիլիան Մբապե (Ֆրանսիա) — 717 միավոր (10 գոլով՝ մրցաշարի լավագույն ռմբարկու)
- Ջուդ Բելինգեմ (Անգլիա) — 470 միավոր
- Էրլինգ Հալանդ (Նորվեգիա) — 460 միավոր
- Լամին Յամալ (Իսպանիա) — 304 միավոր
- Ռոդրի (Իսպանիա) — 285 միավոր (մրցաշարի պաշտոնական լավագույն խաղացող)
- Վոզինյա (Կաբո Վերդե) — 189 միավոր
- Հարի Քեյն (Անգլիա) — 130 միավոր
- Միկել Օյարսաբալ (Իսպանիա) — 118 միավոր
- Մայքլ Օլիսե (Ֆրանսիա) — 91 միավոր
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության չեմպիոն է հռչակվել Իսպանիայի հավաքականը՝ եզրափակիչում 1-0 հաշվով պարտության մատնելով Արգենտինայի ընտրանուն։
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: