805 անձանց Հայաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները մերժվել են
«Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով՝ ամենակարճ ժամանակում է նայում»:

Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք տարվա ընթացքում եղել են դեպքեր, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել են, բայց ստացել են մերժում:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը պատասխանել է, որ նման դեպքեր եղել են և, որ 2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները:
Հարցին, թե արդյո՞ք այդ մերժված անձանց մեջ կան ջ ԼՂ-ից բռնագաղթած քաղաքացիներ, Խաչատուր Պողոսյանը պատասխանել է, որ իրենք նման վիճակագրություն չենք վարում, բայց իր ունեցած տեղեկության համաձայն՝ գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով՝ ամենակարճ ժամանակում է նայում:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը