800-ից ավելի հայտ է ներկայացվել. Փաշինյանը՝ 200 լավագույն բուհերի շրջանավարտներին գործադիրում աշխատանքի հրավիրելու մասին
Գործադիրի ղեկավարի փոխանցմամբ՝ դիմումատուների գերակշիռ մասը հայեր և ՀՀ քաղաքացիներ են, սակայն հետաքրքրվածների թվում կան նաև օտարերկրացիներ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունում աշխատանքի անցնելու նպատակով արդեն իսկ ստացվել է 800-ից ավելի հայտ։ Այս մասին կառավարության հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ արձագանք է գրանցել աշխարհի 200 լավագույն բուհերի ուսանողներին ու շրջանավարտներին ուղղված իր հրավերը և ովքե՞ր են հիմնական դիմողները։
Գործադիրի ղեկավարի փոխանցմամբ՝ դիմումատուների գերակշիռ մասը հայեր և ՀՀ քաղաքացիներ են, սակայն հետաքրքրվածների թվում կան նաև օտարերկրացիներ։
«Այս պահին քննարկվում է, որ որոշակի պրոցեսների արդյունքում համապատասխան գնահատականի արժանացած մարդկանց Հայաստանում աշխատանք առաջարկվի»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ գործընթացն արդեն մտել է գործնական փուլ, և ինքն անձամբ պատրաստվում է հանդիպել հավակնորդներից մի քանիսի հետ։
«Արդեն իսկ կան մարդիկ, որոնց պատրաստվում եմ առաջիկայում հանդիպել: Կքննարկենք: Նույնիսկ չեմ բացառում նրանց բարձր պաշտոններում նշանակելու հնարավորությունը»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետը հանդես էր եկել հայտարարությամբ՝ աշխարհի առաջատար 200 բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողներին ու շրջանավարտներին հրավիրելով իրենց ներուժն իրացնել Հայաստանի պետական համակարգում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։