2850 զինծառայող կստանա բնակարան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նախագիծը:
Կառավարությանայսօրվան այսօրվա նիստում պաշտպանության նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ , որով նախատեսվում է բնակարանով ապահովել 2850 շահառու զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսելով նախագծի մասին ասել է, որ այս ծրագրով կլուծվի այն մարդկանց բնակարանային խնդիրները, որոնք երկար տարիներ է, ինչ հետապնդում են նրանց:
«Ձեր քննարկմանը ներկայացված Կառավարության որոշումների նախագծերով առաջարկում ենք ներդնել ծրագիր, որը կլինի քառափուլ և թույլ կտա մեզ թվով 2850 բնակ շահառուների, որոնք Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո ծառայած կամ մեր շահառու հանդիսացող քաղաքացիներ են, ապահովել բնակարանով Ըստ էության, 2000-ականներից սկսած՝ նրանք շահառու են, և այսօր այս խնդիրը լուծելու համար մենք նախընտրեցինք այս ծրագրի ներդրումը, որպեսզի տասնամյակներ շարունակ սպասած քաղաքացիները վերջապես լուծեն իրենց բնակարանային հարցը»,-ասել է նախարարը։
Այս ծրագրով 2027 թվականին նախատեսվում է բնակարանով ապահովել 735, 2028 թվականին՝ 812, 2029 թվականին՝ 719, իսկ 2030 թվականին՝ 584 շահառուի։
Կարևորելով այս ծրագրի իրականցումը, Սուրեն Պապիկյանը նշել է, որ ծրագրով լուծվում է շահառուների սոցիալական ամենակարևոր խնդիրներից մեկը՝ բնակարանային ապահովումը՝ ընդգծելով, որ շահառուների թվում կան նաև դեռևս 1990-ականներից բնակարան ստանալու սպասող քաղաքացիներ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։