Հայաստան
12 օգոստոսի 2026 • 14:48
2027 թվականից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները
Ըստ սահմանված ժամանակացույցի՝ 2029 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետք է ամբողջությամբ ընդգրկված լինեն առողջության ապահովագրության համակարգում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։
Հանդիպման առանցքում եղել է մինչև 200 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողներին համակարգում ներառելու հնարավորությունը, ինչպես նաև ապահովագրավճարի ձևավորման գործընթացում գործատուների և պետական սուբսիդավորման մեխանիզմների ներգրավումը։
2027-2028 թթ. նախատեսվող ֆինանսական մոդելները․
-
2027 թվականի հունվարի 1-ից․ Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար անհրաժեշտ 10,800 դրամ ամսական ծախսից 4,400 դրամը նախատեսվում է սուբսիդավորել պետական բյուջեից, 2,000 դրամը կվճարի աշխատողը (նախկինում «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարի հաշվին), իսկ պակասող 4,400 դրամը՝ գործատուն։
-
2028 թվականի հունվարի 1-ից․ Առաջարկվող տարբերակով 10,800 դրամից 6,000 դրամը կվճարի աշխատողը, որը համընդհանուր հայտարարագրման շրջանակում հետ է ստանալու որպես սոցիալական կրեդիտ, իսկ 4,800 դրամը կշարունակի վճարել գործատուն։
Վարչապետն ընդգծել է, որ ցածր աշխատավարձերի սեգմենտում առկա են ստվերային ռիսկեր, և Կառավարության նպատակն է լուծել սոցիալական խնդիրը՝ առանց ստվերը խրախուսելու։ Փաշինյանը նաև կոչ է արել գործատուներին վերանայել աշխատավարձերը և դրանք բարձրացնել 200,000 դրամի շեմից։
Ըստ սահմանված ժամանակացույցի՝ 2029 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետք է ամբողջությամբ ընդգրկված լինեն առողջության ապահովագրության համակարգում։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: