Ուրբաթ, մայիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
21 մայիսի 2026 • 22:00

2026 թ. ապրիլին հայտնաբերվել է առանց ՀԴՄ կտրոնների մանրածախ վաճառքի 448 դեպք. ՊԵԿ

Արձանագրված դեպքերից 82–ը եղել է ծաղկի կրպակներում, 48–ը՝ հանրային սննդի օբյեկտներում, 42–ը՝ մթերային խանութներում, 32–ը՝ միրգ–բանջարեղենային կրպակներում, 31–ը՝ հացաբուլկեղենի, 29–ը՝ հագուստի խանութներում, 17–ը՝ բենզալցակայաններում։

2026 թ. ապրիլին հայտնաբերվել է առանց ՀԴՄ կտրոնների մանրածախ վաճառքի 448 դեպք. ՊԵԿ
2026 թվականի ապրիլին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է առանց ՀԴՄ կտրոնների մանրածախ վաճառքի 448 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է շուրջ 143․1 մլն դրամ, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Արձանագրված դեպքերից 82–ը եղել է ծաղկի կրպակներում, 48–ը՝ հանրային սննդի օբյեկտներում, 42–ը՝ մթերային խանութներում, 32–ը՝ միրգ–բանջարեղենային կրպակներում, 31–ը՝ հացաբուլկեղենի, 29–ը՝ հագուստի խանութներում, 17–ը՝ բենզալցակայաններում։

Ապրիլին ձեռնարկություններում հայտնաբերվել է առանց գրանցման 126 աշխատող, որի համար ձեռնարկություններին ընդհանուր առմամբ նշանակվել է 31,5 մլն դրամի տուգանք:

Կոմիտեից հայտնում են՝ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ–ը հարկ վճարողներին հորդորում է դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև