2026-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
1000 խոշոր հարկ վճարողների ամբողջական ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի (հունվար-հունիս) առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ տվյալները:
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ հաշվետու ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ընդհանուր առմամբ 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ։
-
Աճը նախորդ տարվա համեմատ․ Մուտքերն ավելացել են 123 մլրդ 824 մլն դրամով (2025 թ․ առաջին կիսամյակում այս ցուցանիշը կազմել էր ավելի քան 986 մլրդ 71 մլն դրամ)։
-
Հարկային մարմին կատարված վճարումները կազմել են ավելի քան 939 մլրդ 957 մլն դրամ (նախորդ տարվա համեմատ ավելի է 120 մլրդ 537 մլն դրամով)։
-
Մաքսային մարմին կատարված վճարումները կազմել են ավելի քան 169 մլրդ 938 մլն դրամ (նախորդ տարվա համեմատ ավելի է 3 մլրդ 286 մլն դրամով)։
1000 խոշոր հարկ վճարողների ամբողջական ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը